Նարինե․
Բարի աշխատանքային օր բոլորին։ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը, իսկ շահութահարկի վճարման ենթակա գումարը կազմում է մոտ 50 000 ՀՀ դրամ։ Շահութահարկի կանխավճարներ տվյալ (2023թ) տարում ևս չեն արվելու, չէ՞։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարինե․
Բարի աշխատանքային օր բոլորին։ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը, իսկ շահութահարկի վճարման ենթակա գումարը կազմում է մոտ 50 000 ՀՀ դրամ։ Շահութահարկի կանխավճարներ տվյալ (2023թ) տարում ևս չեն արվելու, չէ՞։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Յուրաքանչյուր տարի կանխավճար պետք է կատարեք 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:
Ավելի մանրամասն կասեք դրույքները?
Կամ նախորդ եռամսյակում դուրս գրած հաշիվների կամ 2022ի համար հաշվարկված շահութահարկի երկու տոկոսը հաշվեմ ու նվազագույնը որպես կանխավճար?
2023-ին արդեն պետք է կատարեք կանխավճարներ, այսինքն մինչև մարտի 20-ը այս եռամսյակի համար պետք է կատարած լինեիք,
Շահութահարկի կանխավճարներ 2023թ տարում ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԵՆ։