Գոհար․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ։ ԱՁ-ն, ով ունի հյուրատուն և գործում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք հաշվարկային հաշիվներն ֆիզ անձանց դուրս գրի ծառայությունից օգտվելուց որոշ ժամանակ հետո, օրինակ՝ մարտ ամսով ծառայությունների հաշիվն դուրս գրեմ մարտի վերջում։
Այո, կարող եք։
կարող եք,բայց նաև նայեք ՀՕ հ,39-ը
Հարգելի Գոհար, ի նկատի ունեցեք, որ հաշիվը դուրս է գրվում ծառայության մատուցման պահին։ Ինչպես նաև՝ եթե վճարումները կանխիկ եք ընդունել կամ բանկային քարտով (POS տերմինալով), ապա պետք է տրամադրեք ՀԴՄ կտրոն։ Հաշիվներ դուրս են գրվում ֆիզիկական անձանց պահանջով, կամ եթե վճարումը բանկային փոխանցումով է (ոչ POS տերմինալով)։
Շնորհակալություն պատասխանների համար։Հարգելի Արթուր,հյուրատունը աշխատում է առանց հդմ։Հաճախորդներն հիմնականում օտարերկրյա են։Մինչև հիմա աշխատել են այսպես.ամեն ամսվա հանգստացողների համար հաշիվ են գրել ամսվա վերջում։Նաև իրենք վճարում են տեղում և դրա հիման վրա ենք հաշիվ գրում։խնդրում եմ ասեք խնդիր կլինի՞ այդպես շարունակեմ։