Լաուրա․
Բարի աշխատանքային օր եմ մաղթում։ Հարցս հետևյալն է՝ շահութահարկը հաշվարկելիս 7148 հաշիվը ներառվու՞մ է, խոսքը վերաբերում է փոխարկումից տարբերություններին (օրինակ մեր բանկային եվրո հաշվից փոխարկում եմ դրամի, էտ ժամանակ առաջացող ծախսը)։ Գիտեմ, որ շահութահարկի հաշվարկի մեջ չեն ներառվում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, ուզում եմ ճշտել նաև, թե այս դեպքում փոխարկման ծախսը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։
Բարև Ձեզ, Լաուրա։ Արտարժույթով արտահայտված հաշիվներում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, այո, չեն ներառվում շահութահարկի հաշվարկում։ Սակայն արտարժույթի փոխարկման ժամանակ ԿԲ փոխարժեքի հետ տարբերությունները ճանաչվում են եկամուտ / ծախս և արտացոլվում են շահութահարկի հաշվարկում ու մասնակցում շահութահարկի հաշվարկին։
Բարև Ձեզ հարգելի Արթուր, իսկ օրենքի հղում կտա՞ք։
Չի նվազեցվում շահութահարկից։
ֆինանսական հաշվառման տեսանկյունից դրանք եկամուտ ու ծախս են այդ տարբերությունները, իսկ հարկային առումով արդեն գրել են,