Արմինե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես մարզադպրոցի հաշվապահ եմ: Մարզիչս փետրվարի 7-ին ազատվել է աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ հունվարի աշխատավարձ + փետրվարի 7օրվա աշխատավարձ + վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը հաշվելիս, եթե 1 ամսվան հասնում է 2.5օր արձակուդային, ապա փետրվարի 7 օրվան ինչքա՞ն արձակուրդային օր հաշվեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք:
Հարգելի Արմինե, 1 ամսվան հասնում է 1.67 աշխատանքային օր արձակուրդ, 7 օրվան` մոտ 0.4: Իմ կարծիքով, կարելի է կլորացնել այնպես, որ լինի աշխատողի օգտին, և վճարել…
Հարգելի Արա, բայց1.67-ը դա 5-օրյայի դեպքում է, երբ արձակուրդը 20 աշխատանքային օր է, իսկ իմ աշխատողը 6-օրյայով է, ու արձակուդը 36 օրացույցային օր է եղել, հիմա կլինի 30 աշխատանքային: Ես հաշվել եմ այսպես` 30/12 ստացել եմ 2.5: Ճի՞շտ չէ:
Հարգելի Արմինե, այդ դեպքում այո, իմ կարծիքով` ճիշտ եք հաշվարկել, իսկ 7 օրվա համար կարելի է 1 օր արձակուրդ հաշվարկել:
Շնորհակալություն, հարգելի Արա:
Հարգելի Արմինե, նախ դուք պետք է նայեք, թե ձեր մարզիչը երբ է ընդուվել աշխատանքի, նոր ըստ դրա հաշվեք քանի վերջնահաշվարկի օր ունի, հնարավոր է, որ փետրվարի յոթին դեռ լրացած չլինի նրա լրիվ ամիսը: Օրինակ` եթե նա ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 15-ին, ապա այդ դեպքում ութ օրվա համար պետք չէ հաշվել, այլ ընդհակառակը ութ օր պակաս: