Մարիամ․
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է` նորաբաց ուսումնական կենտրոնը պիտի աշխատի միկրոյի դաշտում, ծառայությունների դիմաց վճարը ինչպե՞ս պիտի վերցնի, ինչպե՞ս է ճիշտ պայմանագիր կնքի ծնողի հետ, ըստ դրա ծնողը վճարի բանկում ԱՁ հաշվեհամարին, թե՞ հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի, և արդյո՞ք այս բնագավառի համար հաշիվ-ապրանքագիր դուրս է գրվում, թե՞ ոչ։ Ո՞րն է ճիշտ, օգնեք անփորձիս։ Շնորհակալ կլինեմ պատասխանելու համար։
Հարգելի Մարիամ.
1. Պետք է ծառայությունների մատուցման պայմանագիր կնքի
2. Համաձայն այդ պայմանագրի ծնողը պետք է գումարը մուտք անի Ա/Ձ բանկային հաշիվ
3. Հաշվարկային փաստաթուղթ գրելու անհրաժեշտություն չկա, եթե ծնողը չի պահանջում
Հարգելի Գևորգ, այսինքն՝ կնքում ենք ծնողի հետ պայմանագիր, ծնողը վճարում է անկանխիկ, իսկ հաշիվ֊վավերագիր դուրս գրումը պարտադիր չի, եթե ծնողը չի պահանջու՞մ։
Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար։
1 պայմանագիր կնքում ծնողի հետ, 2 ըստ դրա ծնողի կողմից վճարի վճարում բանկում ԱՁ հաշվեհամարին, այդ թվում էլ.դրամապանակի միջոցով, 3 հաշիվ-վավերագիր դուրս գրել կարող եք, նորմալ է,
Իսկ եթե դուրս չգրեմ, նորմա՞լ է, օրենքի խախտում չէ, չէ՞
ոչ նորմալ չէ,ՀԴՄ-ով էլ կարող եք դուրս գրել, եթե կանխիկով ստանաք,
Հարգելի Տիգրան։Շնորհակալ եմ պատասխանելու համար։Կանխիկ վճարում չենք ընդունում, անկանխիկ են լինելու վճարումները ԱՁ֊ի հաշվեհամարին։Ուզում էի իմանալ անկանխիկի դեպքում պարտադի՞ր է հաշիվ֊վավերագիր դուրս գրելը, թե՞ ըստ ծնողի պահանջի։Շնորհակալ եմ նախապես
անկանխիկի դեպքում պարտադիր է հաշիվ֊վավերագիր դուրս գրելը,ծնողի պահանջը էականը չի,չի հաստատելու սակայն կարևորը հարկայինը դուրսգրումը տեսնելու է։
Բարեւ ձեզ։ Հարցս այս ոլորտից է, եթե գումար է փոխանցվում այդ բանկային քարտին բիզնեսի զարգացման նպատակով, այդ դեպքում նույնպես պետք է հաշիվ դուրս գրե՞մ պարտադի՞ր է։ Նախապես շնորհակալ եմ։
Եւ եթե պայմանագրի օրինակ կարո՞ղ եք տրամադրել եթե ունեք։