Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Ցանկանում եմ իմանալ՝ կա՞ արդյոք հստակ պարզաբանում իմ հարցի հետ կապված: Եթե ՍՊԸ-ն իր հիմնադրին, որը նաև 100% մասնակից է, ունի տրված փոխառություն՝ անկանխիկ եղանակով՝ 145 հաշվի վրա, միաժամանակ կտ-ական պարտք շահաբաժինների մասով՝ 529 հաշվի վրա: Կարելի՞ է կատարել այդ հաշիվների փոխմարում՝ իհարկե 5% եկամտային հարկը պահելով և վճարելով բյուջե: Եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ, և ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել: Շնորհակալ եմ։
փոխադարձ հաշվարկի ակտ կազմեք, շահաբաժին վճարելու որոշում,
Կարող եք ծանոթանալ այս հարցի վերաբերյալ ՊԵԿ իրազեկմանը։
Շնորհակալ եմ, փաստորեն կարելի է, լավ է, որ կա նման իրազեկում։
Այո, կարող եք հաշվանցել։