Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Sofia.

Խնդրում եմ օգնել մեկ հարցում, համաձայն եկամտահարկի օրենքի 29 հոդվածի Ա/Ձ-ները եկամտահարկի կանխավճարներ են մուծում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ, իսկ 29.1 հոդվածում, որտեղ խոսվում է եկամտահարկի նվազագույն գումարի մասին, որը վճարվում է նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսի չափով, նշված չի վճարման վերջնաժամկետը, արդյո՞ք այս դեպքում էլ կիրառվում է 29 հոդվածի ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ադելինա

Հարգելի Սոֆիա, ուշադիր կարդացեք 29 և 29.1 հոդվածները, հստակ նշված է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ:

Sofia

Հարգելի Ադելինա, ինձ համար պարզ է, որ վճարումները կատարվում են եռամսյակային, ուղղակի խոսքը գնում է եկամտահարկի նվազագույն գումարի վճարման ժամկետի մասին, այսինքն նվազագույն գումարն էլ է վճարվում մինչև եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ, նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Նարեկ

Oրինակ` 1ին եռամսյանկին մինչև մարտի 15-ը հաշվում եք 1%ը , եթե 1%>կանխավճարից վճարում եք 1%, հակառակ դեպքում կանխավճարը:

Շուշանիկ

Բարև ձեզ:
Իսկ չէի՞ք ասի` ինչպես է հաշվարկվում կանխավճարը:
Օրենքում (եթե չեմ սխալվում) նշվում է անցաց տարվա եկամտահարկի 1/6-րդ մասը, բայց իմ դեպքում (եկամտահարկը կազմում է 355 000դրամ) դա անում է 59 200դրամ, այսինքն` ես պետք է ամեն եռամսյակի համար այդքա՞ն վճարեմ կանխավճար:
Ինձ թվում է որևէ բան սխալ եմ հաշվել, չէի՞ք օգնի:
Կանխավ շնորհակալություն: