Աշխատողի ազատում աշխատանքից

Մելինե․

Բարև ձեզ։ Եթե աշխատողին ազատել են հունվարի 1-ի դրությամբ, բայց ձև 79 հանձնել ենք հունվարի 5-ին, խախտում կա՞։ Հունվարի եկամտային հարկի հաշվարկում բերում է նաև այդ ազատվածի անունը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Մելինե, եթե Դուք հաշվետվության մեջ նշել եք 01.01.2023թ., ապա եկ. Հարկի հաշվետվության մեջ իհարկե ներառված կլինի: Հետևաբար ճշգրտք ազատման օրը` նշելով 31.12.2022թ., այլապես Դուք այդ մեկ օրվա համար պետք է կատարեք համապատասխան վճարումներ 

Tigran

ճշտեք գրանցման հայտը,գրեք 31,12,22-ով,

Մելինե

Շնորհակալ եմ շաատ պատասխանների համար, իսկ եթե՞ աշխատավարձի և փաստացի աշխատած ժամանակը 0 դնեմ եկանտայինի մեջ

Tigran

դրեք, 01.01-ը դա ոչ աշխատանքային օր է,

Մելինե

Շատ շնորհակալ եմ

Գայանե

Հայտը գրեք դեկտեմբերի 31_ով այլապես տուգանք կգա մեկ օրվա համար

Արուս Գասպարյան

Ցանկացած ամսվա 1-ով ազատված աշխատողը, բնականաբար երևում է եկամտահարկի հաշվետվության մեջ, որի դիմաց լրացվում է 0 դրամ աշխատավարձ և 0 ժամ աշխատաժամանակ: Դա նորմալ երևույթ է և ոչ մի տույժ դրա դիմաց չի սահմանվում: Համամիտ չեմ այն մեկնաբանությունների հետ, որտեղ նշված է, որ ազատման օրը պետք է փոխվի 31-ով, քանի որ ազատման օրը հաշվարկային չէ, այսինքն՝ այդ օրվա համար աշխատողին գումար չի հաշվարկվում: Այս հարցը քննարկվել է ՊԵԿ աշխատակիցների հետ, և ստացվել է հստակ պատասխան: