Փոխառության մուտքագրում դրամարկղ

Նարինե․

Հարգելի հաշվապահներ, կարելի՞ է արդյոք փոխառության գումարը մուտքագրել դրամարկղ տնտեսական ծախսերի համար, հարկեր և աշխատավարձ փոխանցելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Փոխառության ստացումը կանխիկ չի կարող իրականացվել։

Փոխառության մարման մասով, կարծես թե, նման սահմանափակում չկա։

Նարինե

Այսինքն՝ փոխառության գումարը պետք է մուտքագրվի հաշվարկային հաշիվ և այնտեղից մաս-մաս տարվա ընթացքում վճարվի աշխատավարձը և փոխանցվեն հարկերը: Ուղղակի կազ-նը նոր է սկսել գործել և ստացված հասույթը դեռ չի բավարարում: Միգուցե կարելի է Փոխառության պայմանագիրը կազմել առանց գումարը նշելու և անհրաժեշտության դեպքում մուտքագրել հ/հ, իսկ Փոխառության պայմանագրին կցե՞լ ակտեր։

Tigran

փոխանցելու համար գումարը կանխիկով չեն ստանում:

Nerses

Փոխառություն ստացումը և մարումը կատարվում է բանկային փոխանցմամբ կազմակերպությունների միջև, եթե մի կողմը ֆիզ անձ է մինչև 300,000 կանխիկով կարող եք գործարք կատարել։

Նարինե

Ես ճիշտ հասկացա, որ հիմնադիրը որպես ֆիզ.անձ կարող է կանխիկ գումար մուտք անել դրամարկղ /մինչև 300000 դր./:

Gevorg Grigoryan

Հարգելի Նարինե. Փոխառության գումարը օրենքի փոփոխությամբ միայն պետք է մուտագրվի բանկային հաշիվ

Նարինե

Շնորհակալություն, դա ուժի մեջ է 2022 թ-ից?