Արձակուրդի վերաբերյալ

Աստղիկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ունեմ Ձեր օգնության կարիքը։ Հարցս հետևյալն է․

Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2022 թվականի ապրիլի 20-ին և 6 ամիս հետո չի ցանկացել գնալ արձակուրդ, արձակուրդը տեղափոխվել է 2023 թվականի։ Աշխատողը հիմա արդեն ցանկանում է գնալ արձակուրդ ՝ 24 աշխատանքային օրով (աշխատում է 6-օրյա գրաֆիկով)։

1․ Գործատուն կարո՞ղ է արդյոք ընդառաջել և տրամադրել ամենամյա նվազագույն արձակուրդ 24 աշխատանքային օրով՝ 2023 թվականի փետրվարի 20-ից (հաշվի առնելով, որ դեռևս ձեռք չի բերել 24 աշխատանքային օր արձակուրդի իրավունք)։ Այս պարագայում ի՞նչ է լինում այն օրերի հետ, որի դիմաց կստանա արձակուրդային վճար, ինչ որ պարտավորություն կրու՞մ է արդյոք Աշխատողը, որը շարունակելու է աշխատանքը արձակուրդի հետո։

2․ Ինչպիսի՞ն կլինի ժամանակաշրջանը, համաձայն որի հաջորդ տարի նորից պետք է գնա արձակուրդ։

Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Աստղիկ:
1. Այո, գործատուն կարող է առաջնորդել և տրամադրել ամենամյա արձակուրդը, բայց եթե այդ աշխատակիցը ազատվի աշխատանքից մինչև արդեն գնացած արձակուրդը կուտակելը, ապա պետք է կատարվի վերահաշվարկ, և ավել վճարված արձակուրդային վճարը պետք է վերադարձվի աշխատողի կողմից: Սակայն այդ հարցը գործատուի համաձայնությամբ կարող է կարգավորվել, և հետպահում չկատարվի:
2. Արձակուրդի հաշվարկման կարգը կմնա նույնը, կհաշվարկվի աշխատողի ընդունման օրվանից:

Tigran

Այո կարող է տրամադրվել արձակուրդը եթե գործատուն համաձայն է, եթե ներկայանալու է աշխատանքի,ապա աշխատողի համար պարտավորություն չի լինի,
2 հաջորդ տարվանը գնալու համար գոնե կեսը կարող է գնալ նաև այս տարվա ընթացքում,

Nerses

Յուրաքանչյուր աշխատողի մեկ տարվա ընթացքում տրամադրվում է արձակուրդ ՝ 21 աշխ․ օր 5-օրյա կամ 24 աշխ․ օր 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում , ոչ մի խնդիր չի կարող լինել։