Կենսաթոշակային տարիքի աշխատող

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք՝ եթե մանկապարտեզի աշխատողի 65 տարին այս տարի է լրանում, մենք 63 տարեկանում նրան չենք ծանուցել տարիքային կեսաթոշակի համար։ Այժմ ու՞շ չի, եթե ծանուցենք (նրա 65 տ լրանում է 2023 փետրվարին) և 6 ամսով երկարաձգենք, իրավունք ունե՞նք։ Օրենքի խախտում անում ենք, թե՞ ոչ, օրենքի հղում կա՞։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դուք կարող եք ոչ էլ ծանուցել, եթե երկարացնելու եք պայմանագիրը,նա հանրային ծառայող չի որ 65-ից սկսած ազատեք, ինչքան կարող եք կարող եք աշխ.պայմանագիրը երկարացնել, նույնիսկ ՍԴ որոշում կա, եթե հանրային ծառայող չէ,63 տարին դեռ հիմք չէ ազատման,

Անուշ

Բայց գործատուն իրավունք ունի՞ և կարող է ինքը որոշել այդ տարիքում ազատել։

Last edited 1 տարի առաջ by Անուշ
Անուշ

եվ կարող եք ՍԴ որոշումը ուղարկել

Tigran
Անուշ

Հարգելի Տիգրան, կասեք եթե աշխատողի 65 տ այս տարվա փետրվար ամսին լրանում է, ի՞նչ հիմքով կարող եք նրան ազատել։

Tigran

11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով.
պետք է ծանուցեք
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին 60 օր առաջ,