Գայանե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե մեր կազմակերպությունը ՍՊԸ է և հարկվում է շրջ․ հարկով, ապա ստացած հաշիվները արդյո՞ք չպետք է Բ կարգի լինեն, այսինքն դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում ու մեր համար դուրս է գրում Ա կարգի հարկային հաշիվ։ Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ, Գայանե։ Ոչ, եթե դիմացի կողմը ԱԱՀ վճարող է, նա պարտավոր է դուրս գրել հարկային հաշիվներ (Ա սերիա-համարով)։ Պարզապես Ձեր մոտ այդ ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա չէ։
Շնորհակալություն։
եթե դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում, պետք է դուրս գրեն հարկային հաշիվներ,իսկ ինչ գործարք է,
Զբոսաշրջություն
Եթե մատակարար կողմը ԱԱՀ-ով է հարկվում, ապա պետք է դուրս գրի Ա կարգի հարկային հաշիվներ։ Դիմացի կողմը ստացված հաշիվը պետք է ձևակերպի ըստ իր գործունեության ընտրած հարկային դաշտի:
Շնորհակալություն