ՏՏ ոլորտի ԱՁ

Iskan.

Բարև Ձեզ, հունվարի 20-ին բացել եմ ԱՁ, ՏՏ ոլորտում եմ աշխատում, հունվարի 23-ին ներկայացրել եմ հաշվետվություն շրջանառության հարկով աշխատելու վերաբերյալ։ Աշխատելու եմ Ռուսաստանում գտնվող կազմակերպության հետ, սակայն գործը ավարտելուց հետո (կավարտեմ մինչը 31․01․2023) ցանկանում եմ գործունեության ժամանակավոր դադարեցման հայտ ներկայացնել։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, ե՞րբ, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, բացի շրջհարկից։ Եվ 232 հաշվետվության ո՞ր տողում պետք է լրացնեմ ստացված եկամտիս չափը։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Թեկուզ այդքան օր աշխատելու դեպքում,շրջհարկից բացի նաև 5000շահութահարկ+5000 սոցվճար,դրոշմանիշային էլ պետք է վճարեք,

Գայանե

Պետք է ներկայացնեք 1-ին եռամսյակի համար՝ ներառյալ 20.04.2023թ. շրջհարկի N232 հաշվետվությունը՝ լրացնելով ստացված եկամտի չափը 16-րդ տողում, դրույքաչափը 5 տոկոս:

Gevorg Grigoryan

Հարգելի Իսկան, քանի որ հնարավոր է, որ կարող եք նա գործունեություն իրականացնել 2023թ., ապա ներկայացրեք նա շրջ. հարկի հայտարարություն 2023թ. համար: Իսկ ինչ մնում է 2022թ. հաշվետվություններին, ապա պետք է ներկայացնեք 2022թ. 4-րդ եռամսյակի շրջ. հարկի հաշվետովւթյուն, տարեկան շահութահարկի հաշվետվություն` N 232 /միայն այնտեղ պետք է նշեք գումարի մեծությունը, օր եթե աշխատել եք 5 ամիս, ապա գումարի չափը կկազմի 25000 դրամ/։