Աննա․
Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագիր լրացնելուց ինչպե՞ս պետք է լրացնել «Պայմանագիր» բաժինը:
1) Կնքման ամսաթիվն ինչո՞վ է մատակարարման ամսաթվից տարբերվում: Կարելի՞ է նույն բանն լրացնել ծառայություն արտահանելու դեպքում, ասենք գումարն հաշվին նստելու օրն:
2) Ի՞նչ տրամաբանությանբ պետք է կազմել պայմանագրի համարները:
Պայմանագրի կնքման ամսաթիվը այն օրն է, երբ կնքվել է պայմանագիրը։ Ասենք, այսօր կնքում ենք պայմանագիր, որ ծառայությունները մատուցվելու են 3 ամիս հետո (մատուցման ամսաթիվ)։ Գումարը հաշվին նստելու օրը կարող է բոլորովին այլ օր լինել, և այդ օրը հաշիվ վավերագրի մեջ չի երևում։
Պայմանագրերը կարելի է համարակալել ցանկացած տրամաբանությամբ՝ 1, 2, 3 ․․․ կամ տվյալ օրվա ամսաթվով՝ 230122/1, 230122/2, 240122/1 և այլն։
Շնորհակալ եմ:
Արտարժույթի դեպքում, եթե գումարն նստելու օրն չի երևում, ինչպե՞ս են ստուգելու որ ճիշտ սակագնով է գումարն նշվել հաշիվ վավերագրում:
Արտարժույթի փոխարժեքը պետք է հաշվեք համաձայն ՀՕ հոդված 16-ի՝ հիմք ընդունելով հաշիվ վավերագիրը գրելու օրվա՝ մինչև ժամը 16։00 հրապարակված փոխարժեքը (որը կայքերում սովորաբար երևում է որպես նախորդ օրվա փոխարժեք)։
Եթե պայմանագրի ամսաթիվը նույնիսկ չնշեք խնդիր չի առաջանա։
Արտարժույթով գործարքները հաշվառելու կանոնները սահմանված են ՀՕ հ․ 16-ով, բանկային քաղվածքների հիման վրա, պայմանագրերի ինչ համարակալում կընտրեք դա ձեր որոշելիք հարցն է,
Շնորհակալ եմ պատասխանների համար: