Արձակման նպաստ վճարվու՞մ է

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանում հետևյալ դեպքում։

Աշխատողի հետ կնքված է եղել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր,
դրանից հետո նա գտնվել է անաշխատունակության արձակուրդում։ 120 օրը լրանալուց հետո բժշկական հանձնաժողովը ժամկետը երկարացնելու որոշում է կայացրել, պայմանագիրը երեք ամսով է կնքված եղել, քանի որ անաշխատունակության մեջ է եղել պայմանագիրը չի լուծվել, վերադարձել է աշխատանքի ծանուցում եմ տվել, որ պայմանագիրը տաս օր հետո լուծվելու է, բայց քանի որ ունեցել է չօգտագործված ամենամյա արձակուրդ, տրամադրել եմ արձակուրդը և պայմանագիրը լուծել եմ արձակուրդի ավարտի հաջորդ օրը, կատարել եմ վերջնահաշվարկ, եթե 60 օր հետո չեմ ազատել, արձակման նպաստ վճարվու՞մ է, թե՞ ոչ, և օրենքով ճի՞շտ է կատարվածը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Անահիտ:
Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում (այն է՝ «աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալու դեպքում (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով») գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ՝
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով:

Անահիտ

Շնորհակալ եմ, իսկ ազատման հիմքերի ժամկետները ճիշտ են,քանի որ բուլետին է ներկայացրել պայմանագրի ժամկետը լրացել է օգոստոսի 31,բայց չի լուծվում անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով, դեկտեմբերի 9 ին վերադարձել է ծանուցվել է, որից հետո տրամադրել եմ չօգտագործված արձակուրդը և ավարտի հաջորդ օրը ազատել

Tigran

Ժամկետների ըստ օրերի հաշվարկի հետ կապված նայեք տեսեք ըստ ԱՕ 29 հոդվածի եք օրերը հաշվել,այո արձակման նպաստ վճարվում է,մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով ու այն չի հարկվում, ծանուցումն էլ իր հերթին, 14 օր առաջ պայմանագրի լուծումից ծանուցումը կարող էիք տալ, հաշվի առեք որ փաստացի անորոշ ժամկետով է դարձել ձեր պայմանագիրը հ.111,  

Անահիտ

Մի հարց էլ սրա հետ կապված, օգոստոսին պայմանագիրը չի լուծվել աշխատողի անաշխատունակության պատճառով։

Tigran

այո և դրա արդյունքում փաստացի անորոշ ժամկետով է դարձել ձեր պայմանագիրը հ.111,  
5. Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

սակայն ըստ հոդվածի 4-րդ մասի աշխատողը գրավոր չի ծանուցել,բայց բանավոր հայտնել է հարգելի պատճառով բացակայելու մասին, որի իրավունքը ուներ,

1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրըայդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:
3. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:
4. Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը
պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Անահիտ

Փաստորեն կարող էի բjուլետինի մեջ եղած ժամանակ ծանուցել։