ՍՊԸ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել։ Իմ ՍՊԸ-ն 3 ամիս առաջ անցել է ԱԱՀ-ի դաշտ, նոր են ծանուցել։ Հիմա այդ 3 ամսվա համար պետք է վճարել ԱԱՀ և շահութահարկի հաշվարկ կատարել։ Ենթադրենք՝ վերջին 3 ամիսներին եկամուտը եղել է 2 մլն (ամեն ամիս), ԱԱՀ-֊ով ստացված հաշիվ չունեմ, ուրեմն ամեն ամիս պիտի վճարվի 400 000 ԱԱՀ։ Եվ տարիս փակել եմ մաքուր 5 մլն շահույթով, ուրեմն նաև 5 մլնի 18 % էլ պիտի վճարեմ, այո՞։ Ճի՞շտ եմ ներկայացնում կոպիտ հաշվարկով։ Շնորհակակություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շեմը հատելու ամսաթվից սկսած հասույթի մասով այո պետք է ԱԱՀ ու շահութահարկ վճարեք: Ասենք օրինակ ԱԱհ-ն կլինի 400000,բայց շահութահարկը դեռ պետք է հաշվարկեք ըստ կարգի, որից հետո պարզ կլինի թե շահութահարկը ինչքան կկազմի:

Արթուր

Իսկ հաշիվներ ճշգրտելու հարց չի՞ առաջանում։ Ի՞նչ հիմքով եք անցել ընդհանուր հարկման դաշտ։

Մելինե

Բաժնետերը առանց իմանալու ԱՁ է բացել իր անունով

Արթուր

Եթե արդեն ԱԱՀ վճարող համարվելու ընթացքում դուրս են գրվել հաշվարկային փաստաթղթեր, դրանք պետք է չեղյալ համարվեն, և դուրս գրվեն հարկային հաշիվներ։ Կարծում եմ՝ կարող եք ԱԱՀ-ն ներառյալ հաշվել, այսինքն յուրաքանչյուր ամսվա համար հարկային հաշիվը դուրս գրեք 1 666 666,67 + 333 333,33 = 2 000 000:

Մելինե

Ես ձեզ հասկացա, շնորհակալ եմ շատ պատասխանի համար, ծառայություն մատուցող ՍՊԸ է, հաշիվ վավերագիր է դուրս գրվել, դրանք չեղյալ կհայտարարենք և ԱԱՀ ներառյալ հհաշիվ դուրս գրենք, որպեսսզի մեր ծառայության վճարի չափը չփոխվի։