Մետաղադրամով խաղային ավտոմատ

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելիներս: ԱՁ-ն Մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Հարկվում է պետ. տուրքով։

Tigran

դա հարկվում է պետտուրքով,

ԱՐՄԻՆԵ

Ներողություն, պետ տուրքը հասկանալի է, բայց ԱՁ-ն պիտի որևէ հարկման դաշտ ընտրի թե ոչ մի հայտարարագիր չտա և մնա ԱԱհ վճարող

Tigran

Եթե հիմա ԱԱՀ վճարող եք,այդ գործունեության մասով հարկվելու եք պետտուրքով,

Արմինե

Ներողություն ևս մեկ հարց՝ իսկ եթե փակել հինը և բացել նոր աձ միայն այդ գործունեության համար, որևէ հարկի հայտ տալը պարտադի՞ր է։

Tigran

պետք չի հինը փակել այլ նայեք 19,7 հոդվածը պետտուրքի
 Սույն հոդվածով սահմանված՝ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով:
7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը: