Ռուբեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Գործունեությունը հետևյալն է – Մթերային խանութ է, ձեռք բերում և վաճառում հյութ, կաթ, տուփով սուրճ և հենց խանութի մեջ նաև արտադրում և վաճառում է խմորեղեն, կարկանդակ, գաթա, հաց և այլ հրուշակեղեն: Հարց․ արդյո՞ք ճիշտ կլինի ՀԴՄ սարքի վրա բացել երկու սեկցիա 1. Առևտուր 2. Արտադրություն։ Առևտրի մասով հարկը 1.5-ից 5 տոկոս, իսկ արտադրության մասով 3.5 տոկո՞ս։ Հարցի բուն իմաստը կայանում է նրանում, որ կարո՞ղ է արդյոք հրուշակեղենի վաճառքը որևիցե ձև դիտարկվել որպես հանրային սնունդ։
Այո ճիշտ կանեք ՀԴՄ սարքի վրա բացեք երկու սեկցիա, քանի որ ամեն գործնեության մասով պետք է վարեք առանձնացված հաշվառում, եթե սեղաններ չկան ձեր մոտ,գնում են ու տանում հրուշակեղենի վաճառքը չի դիտվի որպես հանրային սնունդ: հանրային սնունդ հասկացությունը օրենքով սահմանված է ինչ է, կարող եք կարդալ,