Կանխիկ վճարում

Հայկ․

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե ԱԱՀ դաշտում է, լավ է որ էլէկտրոնային հաշիվ են տվել,սակայն անկանխիկի օրենքի համաձայն պետք է վճարեիք փոխանցումով,

Hayk

իսկ եթե փոքր գումար է՝ մինչև 300 000 դրամ, նույնպե՞ս պետք է փոխանցում անել:

Tigran

այո,օրենքով է այդպես

Hayk

Իսկ ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում կառաջարկեք, շնորհակալ կլինեմ եթե ուղղորդեք։

Tigran

թող տենց մնա,հաջորդ անգամ ըստ օրենքի գործեք,

Գայանե

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 4.

Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
կետ 5․  Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:
Ձեր օրինակում վճարման հիմնավորումը միայն անկանխիկ:

Hayk

Շնորհակալ եմ շատ, օրենքը կարդացի, պայմանավորվել ենք փոխանցումով աշխատել