Փորձագետի ծախսերի փոխհատուցում

Դավիթ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Դավիթ, եթե Ձեր կողմից ՀՕ բոլոր կետերը պահպանված են, ապա այդտեղ խնդիր չկա նվազեցման մասով: Սակայն պետք է ուշադրություն դարձնել նվազեցման սահմանաչափին, որը սահմանված է ՀՕ ԱԱՀ բաժնում։

դավիթ

Գևորգ ջան, շնորհակալ եմ, սակայն ըստ ՀՕ 60–րդ հեդվածի 3-րդ կետի տոմսի ԱԱՀ–ն հաշվանցման ենթակա չէ, քանի որ սկսվում ավարտվում է ՀՀ–ից դուրս։

Tigran

հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է, իսկ տոմսի մասով կախված է թե տոմս վաճառողը ինչ կարգավիճակ ունի, հաշվի առեք ՀՕ 120 հոդվածի 3-րդ ենթակետը եթե ունեք փորձագետի հետ պայմանագիր, չմոռանաք նրանից պահվելիք եկամտային հարկի,դրոշմանիշայինի, սոցվճարի մասին էլ:

Դավիթ

Տիգրան ջան, ունեք պայմանագիր փորձագետի հետ, տոմսն էլ գնում ենք ԱԱՀ ներառած մեջը, իսկ շահութահարկի նվազեցում կարող ենք անել այդ հյուրանոցի ու տոմսի ծախսերը, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ չափով։

Tigran

ՀՕ 120 հոդվածի 3-րդ ենթակետը կարդացեք

դավիթ

Հա կարդացի Տիգրան ջան, շնորհակալ եմ, մենք պայմանագրով ենք աշխատում դրսի փորձագետի հետ և 3.000.000 չի գերազանցում ամսական, ստացվում է որ նվազեցման ենթակա է այդ գումարը շահութահարկից։

դավիթ

Տիգրան ջան, իսկ ՀՕ 120հոդվածի 1–ին ենթակետն էլ ասումա որ չի նավազեցվում, չեմ հասկանում։

Tigran

չի նվազեցվում եթե ամսական կտրվածքով գերազանցում է երեք միլիոն դրամը, այսինքն 3000000մլն-ը նվազեցվում է:

դավիթ

Ստացվում է որ քաղաքացիարավակ պայմնագրով կնքեմ փորձագետի հետ պայմնագիր տամ 1000.000 ծառայության վճար և գումարած դրան իրա գալ գնալու տոմսը և այստեղ մնալու ընդանուր արժողությամբ 1.000.000 գումարը կազմակերպությունը ինքը գնի․ ապա կարող եմ այդ 1.000.000 դրամը նվազեցնեմ շահութահարկի հաշվարկման ժամանակ.

դավիթ

շնորհակալ եմ, սակայն ըստ ՀՕ 60–րդ հեդվածի 3-րդ կետի տոմսի ԱԱՀ–ն հաշվանցման ենթակա չէ, քանի որ սկսվում ավարտվում է ՀՀ–ից դուրս

Tigran

տոմսի արժեքը ԱԱՀ չպետք է ունենա,քանի որ ԱԱՀ հարկման օբյեկտ չի, ԱԱՀ-ն 0 տոկոս է,հ.65

Արթուր

Բարև Ձեզ։ Դուք վճարում եք փորձագետին իր ծառայությունների համար, իսկ եթե փոխհատուցում եք նրա ճանապարհային և այլ ծախսերը, դա կարող է դիտարկվել որպես այդ փորձագետին վճարված եկամուտ, և այդ դեպքում կառաջանան լրացուցիչ հարկային պարտավորություններ։