Եթե օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Կարեն․

402-11.10.2022-ՏՀ-011/1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:

Սա սպասվող օրենսդրական փոփոխություն է, գրված է՝ առաջին ընթերցում։

Հարց։ 1․ Այսինքն արդեն ընդունվե՞լ է, ո՞նց հասկանամ։ Ո՞նց ա ընթացակարգը՝ պե՞տք է էլի ընթերցում լինի, որ վերջնական ընդունեն։

Հարց։ 2 Նման փոփոխությունները առաջինը ո՞ր կայքում են հրապարակվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց։ 1․ Այսինքն արդեն ընդունվե՞լ է, ո՞նց հասկանամ։ Ո՞նց ա ընթացակարգը՝ պե՞տք է էլի ընթերցում լինի, որ վերջնական ընդունեն։
պետք է 2-րդ ընթերցում լինի, որ վերջնական ընդունեն։

Հարց։ 2 ԱԺ կայքում են հրապարակվում:

Zoya

Arlis.am

Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ

Արմեն

Այո, պիտի վերջնական ընդունվի և հրատարակվի arlis.am կայքում «լույս է տեսել» բաժնում։