Ծառայություններ հետին ամսաթվով

Աննա․

Բարև Ձեզ։ Ֆիզ.անձը, երկրից բացակայելու պատճառով, ԱՁ է գրանցել նոյեմբեր ամսվա կեսին, սակայն ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցել արտերկրի կազմակերպությանը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Դեկտեմբերի 1-ին ինվոյս է ներկայացրել, որտեղ երեք տողով նշել է համապատասխան ամիսներին մատուցած ծառայությունները: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային հետևանքներ կլինեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

չեք նշել որ հարկման համակարգում եք գործում, ու ՏՏ ոլորտի հավաստագիր ոնց որ թե չունեք,

Աննա

Շրջանառության հարկով և հավաստագրի համար դիմել է։

Tigran

քանի որ շրջանառության հարկով եք գործում պետք է այդ ինվոյսի տվյալներով հաշիվ վավերագիր էլ դուրս գրեք, և հավաստագրի համար քանի որ դիմել էք, թղթերը նորմալ լինելու դեպքում կտան հավաստագիրը, իսկ եթե մինչև փետրվարի 1-ը ստանաք այն,ապա մյուս տարի ԱԱՀ ով գործելու հայտարարություն ներկայացրեք որ շահութահարկի ու եկամտային հարկի արտոնություններից էլ օգտվեք, հարկային արտոնությունների երկարացման օրենքը ընդունվել է 2023-ի հաշվով, կարող եք դրանից օգտվել։

Աննա

Շնորհակալություն:
Այսինքն, e-invoicingով հաշվարկային հաշի՞վ պետք է դուրս գրել արտերկրի կազմակերպությանը։

Tigran

այո, թեև չի հաստատվի իրենց կողմից,բայց դուք դուրս գրեք,

Աննա

Շատ շնորհակալ եմ