Lilia.
Բարև բոլորին։ Ո՞վ կարող է օգնել դուրս գրենք վերադարձի հաշիվ, ճշգրտող հաշիվ եմ մտնելու, հետո նշեմ նախկինի սերիա՞ն
1-առաքման ամսաթիվ ի՞նչ նշեմ
2-վայրը, որտեղից ապրանքները առաքվում են, նշելու եմ այդ հետ ուղարկող խանութի հասցեն
3-մատակարարվող ապրանքների նշանակման վայրը
4-անվանացանկում հետ վորադարձվողն եմ միայն նշում
Բարև Ձեզ։ Այո, նշում եք ճշգրտվող հաշվի սերիա/համարը։
1․ առաքման ամսաթիվը նշում եք վերադարձի օրվա ամսաթիվը
2․ այո, հետ ուղարկող խանութի հասցեն
3․ այո, նշում եք մատակարարվող ապրանքների նշանակման վայրը
4․ այո, նշում եք միայն հետ վերադարձվող ապրանքը
Իմաստն այն է, որ հետ վերադարձվող ապրանքը ունենա ուղեկցող փաստաթուղթ ճանապարհին։
Եթե տվյալ ապրանքը իրոք ուղարկելու եք պարզապես սխալ եք գրել կարող եք չեղյալ համարել և նորը գրել:
այո նշելու եք նախկինի սերիան,պտիչկան պետք է դնեք այդ մասին, պետք է նշեք նվազեցում, ինչքանն եք հետ բերելու,
Կներեք, իսկ ժամկետային սահմանափակում կա՞ ճշգրտող հաշիվ վավերագիր գրելու համար։