Արևիկ.
Ուկրաինական ՏՏ ոլորտի կազմակերպության հետ ծառայության ՀՀ քաղաքացու կողմից պայմանագիր կնքելու պարագայում ո՞ր երկրի օրենսդրությամբ է ծառայություն մատուցողը հարկվելու։
Խնդրում եմ նաև նշեք՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը ծառայություն մատուցողի կողմից վաղաժամ կարո՞ղ է խզվել, թե՞ ոչ։ Եթե այդպիսի կետ նշված չէ պայմանագրում, ապա ծառայություն մատուցողն իրավունք ունի՞ ըստ աշխ. օրենսգրքի, 30 օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին, լուծելու պայմանագիրը և դադարեցնելու ծառայությունների մատուցումը։
1 ո՞ր երկրի օրենսդրությամբ է ծառայություն մատուցողը հարկվելու։ ՀՀ քաղաքացի կողմը ըստ ՀՀ օրենսդության,
2 Եթե այդպիսի կետ նշված չէ պայմանագրում, ապա ծառայություն մատուցողն իրավունք ունի՞ ըստ աշխ. օրենսգրքի, 30 օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին, լուծելու պայմանագիրը և դադարեցնելու ծառայությունների մատուցումը։
դա ոչ թե ըստ աշխ.օրենսգրքի այլ ըստ կողմերի համաձայնության տեղեկացնելով մյուս կողմին,կարող է լուծվել պայմանագիրը և դադարեցվել ծառայությունների մատուցումը։