Արինա․
Խնդրում եմ օգնել` տալ ձևակերպումները և որոշել վերջնական ֆինանսական արդյունքը ։
Կազմակերպությունը 01.10.2008թ-ին ձեռք է բերել հաստոց 3 000 000 դրամով և անմիջապես հանձնել շահագործման ` կատարելով տեղակայման ծախսումներ, այդ թվում` նյութեր 150 000 դրամ, աշխատավարձ 100 000 դրամ, հաստոցի օգտակար ծառայության ժամկետը 5 տարի, մնացորդային արժեքը 0 դրամ, մաշվածության հաշվարկման մեթոդը` գծային-հավասարաչափ։ 01.01.2010թ-ին կազմակերպությունը օտարում է հաստոցը 2 000 000 դրամով։
Նախապես շնորհակալություն ։
Դիտել այլ հաշվապահական խնդիրներ
Ինչ որ բան այն չի՝ մնացորդային արժեքը 0 դրամ է, այսինքն՝ արդեն 13 թիվն է, իսկ հաստոցը գրում եք օտարվում է 10 թվին…,ուրեմն ունի մնացորդային արժեք ՞՞՞
3000000+150000+100000=3250000, մաշվածության ծախսը 2008-ին 3250000/60*3=162500, 2009-ին 3250000/60*12=650000, 2010-ին մնացորդային արժեքը 3250000-650000-162500=2437500, 2437500-2000000= 437500 վնաս կամ այլ ծախս կուտակված ամորտիզացիայի գծով,