Հարկային հաշիվների հետ կապված

Sona.

Թեև մեր կազմակերպությունը 2010թ. դեկտեմբեր ամսին հարկային մարմնից ստացել է հարկային հաշիվների ձևերը, բայց 98% հաշիվները դուրս են գրվել էլեկտրոնային եղանակով: Ունենք թղթային 4 հաշիվներ, որոնցից 2-ը հատուկ հաշիվներ են:
ՀՀ կառ. 2010թ. նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման ընթերցումից հետո ինձ այդպես էլ պարզ չդարձավ`
1. Ինչպե՞ս պետք է ներկայացնել ստացված հարկային հաշիվների /թղթային/օգտագործման մասին տեղեկություն/Կա՞ արդյոք հատուկ ձև-բլանկ, թե մենք պետք է կազմենք:
2.Եթե ունենք հատուկ հաշիվների /5 օրինակ/ հին բլանկներ, պետք է դրա՞նք օգտագործենք, թե հարկայինից ստացած նոր հարկային ձևերը:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ադելինա

Հարգելի Սոնա, հարկային մարմինների կողմից ստացված հաշիվները, հատուկ համարներով և սերիայով, օգտագործում եք եռամսյակային, եռամսյակի վերջում հաշվետվություն եք ներկայացնում դրանց կիրառման վերաբերյալ, սակայն մինչ օրս չկա այդ հաշվետվությունների ձևը, ինձ պատասխանեցին հարկային մարմիններում, որ դրանք դեռ հաստատված չեն: Հուսանք, որ հարկային մարմինները մեզ ճիշտ տեղեկություն են տվել:

Sona

Շնորհակալ եմ, Ադելինա ջան, ես էլ ստիպված զանգահարեցի ՀՏ, ինձ պատասխանեցին, որ այդ ձևը մշակման փուլում է, ապրիլին արդեն պատրաստ կլինի: