Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 18.11.2022թ-27.11.2022թ համար, ըստ օրենքի վերջին փոփոխությունների՝
1. արդյո՞ք առաջին օրվանից վճարումը լինելու է գործատու կողմից, թե՞ երկրորդ օրվանից սկսած։
2. Արդյո՞ք սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունում պետք է արտացոլվի հիվանդության արձակուրդի մասին ինֆոն, եթե այո, ինչպե՞ս։
3. Ի՞նչ թղթեր է պետք ներկայացնել և որտեղ պետության կողմից հասանելիք վճարումը ստանալու համար։
4. Եթե աշխատակիցը վերջին 12 ամիսներին անընդմեջ աշխատել է երկու տարբեր կազմակերպություններում, պե՞տք է արդյոք ներառել երկու կազմակերպություններում ստացած եկամուտները միջինի հաշվարի մեջ, թե՞ ոչ:
1 վճարելու եք առաջին օրվանից սկսած,
2 եկամտային հարկի հաշվարկում պետք է ցույց տրվի,
3 առաջինը հարկային, հետո սոցապ, թղթերի օրինակները կայքում կան,
4 Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ լիազոր մարմին) կողմից անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից:
Շնորհակալ եմ պատասխանի համար: Իսկ եթե շխատանքը եղել է տարբեր կազմակերպություններում, իրար հաջորդող, ոչ համատեղությամբ՝ սկզբունքը նու՞յնն է մնում:
այո նույն կարգով
Բարև Ձեզ:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հաշվարկելու եք 6 օրվա համար անաշխատունակության նպաստ, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 8 օրվա համար:
1. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Եթե նկատի ունեք եկամտային հարկի հաշվարկը, ապա, այո, անաշխատունակության նպաստը պետք է արտացոլվի հաշվարկում՝ նպաստների մասում, լրացվում է ժամանակավոր անաշխատունակության սկիզբն ու ավարտը, գումարները՝ գործատուի և պետ. բյուջեի միջոցներով:
3. 6-րդ օրվանից սկսած անաշխատունակության նպաստը վճարվում է պետ. բյուջեի միջոցներով, այսինքն՝ Դուք վճարում եք, իսկ պետությունը փոխհատուցում է Ձեզ այդ գումարը նպաստը վճարելու ամսվա եկամտային հարկի հաշվին, եթե եկամտային հարկը չի բավականացնում, ներկայացնում եք համապատասխան փաստաթղթերի փաթեթը դիմումի հետ միասին, և պետությունը վերադարձնում է փոխհատուցման ենթակա գումարը Ձեր հաշվեհամարին: Փաստաթղթերի օրինակները կան այս կայքում:
4. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից՝ անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Այսինքն՝ յուրաքանչյուր գործատու նպաստը հաշվարկում է առանձին:
Ուշադիր եղեք հաշվարկին, եթե գումարը փոխհատուցման ենթակա է (եկամտային հարկը չի բավականացնում), ապա սխալ հաշվարկի դեպքում նպաստի վճարումը կարող է մերժվել:
Հարգելի Մարիաննա, շատ շնորհակալ եմ մանրամասն բացատրելու համար։ Խնդրում եմ ասեք, եթե աշխատակիցը մինչև 01.07.2022թ.-ը աշխատել է այլ ԱՁ-ում և 01.07.2022թ-ին տեղափոխվել մեկ ուրիշ կազմակերպություն, միջինի հաշվարկի համար վերցնում ենք չորս ամիս, թե՞ ներառում ենք նաև նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները:
Հարգելի Սոֆյա,
Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա (աշխատողը հարկային մարմնից պետք է վերցնի ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք՝ նպաստի հաշվարկման համար հաշվառման ենթակա 12 ամիսների եկամտի վերաբերյալ):