Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցերին․ ո՞րն է ամենանպատակահարմար կազմակերպաիրավական ձևը ֆրիլանսերի համար, որն առցանց աշխատում է արտերկրում գտնվող գործատուների հետ։ ՏՏ ոլորտում աշխատելու դեպքում որևէ արտոնություններ կա՞ն։ Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են նախատեսված այդ գործունեության համար։ Կանխավ շնորհակալություն։
որպես ֆիզ.անձ եթե աշխատեք ու գրանցված լինեք հարկայինում,ապա հարկային պահումները 28 տոկոս կկազմեն, ավելի լավ է գոնե ԱՁ գրանցվեք, եթե հավաստագիր հանեք,ապա արտոնություններ շահութահարկի գծով կան,ԱԱՀ-ն կլինի 0, սակայն դրա համար պետք է ԱԱՀ-ով գործեք, այս տարի կան,մյուս տարվա հաշվով էլ նախատեսում են այդ արտոնությունները ուզում են երկարաձգել 1 տարով, նաև կապ ունի թե որ երկրի հետ եք աշխատելու, այսօր ամենասուր խնդիրը ոլորտի դա փոխարժեքն է,
Շնորհակալություն պատասխանի համար։
Իսկ շահութահարկը քանի՞ տոկոս է հավաստագիր հանելու և ԱԱհ-ով աշխատելու դեպքում։
Աշխատելու եմ հիմնականում ԱՄՆ-ի հետ, դոլլարով: Ի՞նչ առանձնահատկություններ կան այդ դեպքում։
շահութահարկը և ԱԱհ-ն 0 տոկոս կլինեն հավաստագիր հանելու ու աշխատելու դեպքում։ այս վիճակով դոլլարի փոխարժեքը վնասում է ոլորտին,
Oրենքի հղում կտա՞ք, որ շահութահարկը և աահ-ն 0 տոկոս են, նախապես շնորհակալություն։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 18.Անցումային դրույթներ
2. Սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ը:
Շնորհակալ եմ տեղեկատվության համար։ Այսինքն այլևս չեմ կարողանա՞ դիմել հավաստագրի համար։ Այս պարագայում ԱՁ-ն պետք է շրջհարկով աշխատի՞:
դիմեք,այդ հավաստագրերի գործողության ժամկետը դարձնելու են 2023 թվականի դեկտեմբերի 31-ը,մինչև ամսվա վերջ կհաստատեն օրենքը:
Շնորհակալ եմ շատ
Բացի նշված հարկերը և հաշվետվությունները պետք է նաև հաշվետվություն հանձնեք հետևյալ կայքում – ictstat.am
Շնորհակալություն, հիմա կուսումնասիրեմ