Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ արդյո՞ք ՍՊԸ-ի հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձը կարող է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին հարկային պարտավորությունները մարելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Այո, կարող է։ Փոխառության պայմանագրի ձև կարող եք ներբեռնել այս կայքի “Փաստաթղթեր” բաժնից։

Շուշանիկ

Շատ շնորհակալ եմ արագ արձագանքելու համար: Գումարի չափի
հարցով ևս սահմանափակում չկա՞։

Գայանե

  ՍՊԸ-ի հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձը կարող է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին հարկային պարտավորությունները մարելու համար։ Գումարի չափի մասով սահմանափակում կա: Կարդացեք «ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»:

Շուշանիկ

Գումարը 300000-ից պակաս է !!Շնորհակալ եմ!

Last edited 1 տարի առաջ by Շուշանիկ
Tigran

կարող է այլ անձը ևս փոխառություն տրամադրել՝ պայմանագիր կնքելով այդ մասին,

Շուշանիկ

Շնորհակալ եմ!!