Հայկ․
Բարև Ձեզ: Օրենքով սահմանված է, որ շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը: Սա արդյո՞ք նշանակում է, որ 2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը տարեկան հաշվետվությունները ներկայացնելուց հետո:
Բոլոր ԱՁ-ներն էլ ( կապ չունի, թե ինչ հարկման համակարգով են աշխատում) տարեկան դրոշմանիշային վճարը վճարում են մինչև հաջորդ տարվա ապրիլի 20- ը՝ ելնելով իրենց շրջանառությունից։ Բայց եթե նույնիսկ ուշացնեք այդ գումարի վճարումը, խնդիր չէ, քանի որ տույժ չի հաշվարկվի։
դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը,
2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը վերը նշված տվյալների հիման վրա,
Շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները վարձու աշխատողների համար դրոշմանիշայինի վճարը, համաձայն սանդղակի, վճարում են ամսական՝ եկամտային հարկի վճարման նույն ժամկետում: Իսկ ԱՁ-ի տնօրենի համար հաշվարկում են տարեկան՝ հիմք են ընդունելով հաշվետու տարվա շրջանառության հարկի եռամսյակի հաշվարկներով ցույց տրված շրջանառությունների հանրագումարը: