Վարձակալություն ֆիզ. անձից

Բարև ձեզ։ Եթե ֆիզ. անձից ունենք վարձակալություն, ԱԱՀ-ի հարկման բազայի մեջ ամբողջ գումարն է արտացոլվում, թե՞ եկամտային հարկը հանած թիվը։ Խնդրում եմ հղում տալ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՀՕ հ.62 մաս 9 նայեք,

Tigran

առաջնորդվեք հ,61-ով,հ,62-ը տրամադրման դեպքի մասին է ոչ թե ստացման,

Հasmik

Շնորհակալ եմ պատասխանի համար , բայց 61 հոդվածը վերոնշյալ հարցի պատասխանը չի պարունակում։

Zoya

Բարև Ձեզ։ 1. Որպես հարկային գործակալ դուք եք ֆիզ. անձի փոխարեն եկամտայինի հաշվետվության մեջ ցույց տալիս վարձավճարը, որտեղից էլ առաջանում է եկամտային հարկը և վճարու՞մ այն, 2. թե՞ ֆիզ. անձին հաշիվ եք դուրս գրում։ Նայած ոնց եք պայմանագիր կնքել ֆիզ անձի հետ:

Zoya

Կներեք 2 -րդ հարցս ճիշտ ձևակերպեմ ոչ թե դուք հաշիվ եք գրում ֆիզ անձին, այլ վարձակալության ամբողջ գումարը ներառյալ հարկը վճարում եք ֆիզ . անձին կամ դրամարկղից կամ հաշվարկային հաշվի՞ց:

Հasmik

Ես հանդես եմ գալիս որպես հարկային գործակալ և վճարում եմ ֆիզ անձի փոխարեն եկամտային հարկը։

Tigran

հարցը ավելի շատ շահութահարկին է վերաբերում,քան ԱԱՀ-ին,

Hasmik

Ինձ հետաքրքրում է ԱԱՀ-ի հաշվարկի մեջ վարձակալության գումարն ամբողջությամբ է ներառվու՞մ, թե՞ եկամտային հարկը հանած գումարը։

Tigran

նայեք ԱԱՀ հաշվարկի լրացման կարգում

Հasmik

Արդեն նայել եմ, հստակ ոչ մի բան չկա գրված այդ մասին։

Արթուր

Նշված գումարը չի արտացոլվում ԱԱՀ հաշվարկում։ Այն երևում է միայն եկամտային հարկի հաշվարկում՝ պասիվ եկամուտների բաժնում։

Հasmik

Օրենքի հղում, որոշում կա՞ Արթուր ջան։
Ուղղակի եթե վարձակալությունը հավասարեցվում է ծառայության մատուցմանը, ապա պետք է որպես ստացած ծառայություն արտացոլվի։