Արև․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կատարելու հաշվապահական ձևակերպումներ.
ՍՊԸ հիմնադիրը ընկերության կանոնադրական կապիտալ է ներդրել հող և շինություն՝ բազմահարկ շենքի կառուցման նպատակով: Շենքը քանդվել է, իսկ հողամասի վրա կառուցվել է շենք և վաճառվել: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պիտի տալ կանոնադրական կապիտալի նվազեցման մասով:
1ՍՊԸ հիմնադիրը ընկերության կանոնադրական կապիտալ է ներդրել հող և շինություն՝ բազմահարկ շենքի կառուցման նպատակով:
դտ 115 հող, դտ 111շենք կտ 311
Շենքը քանդվել է, դտ 714 կտ 111,
իսկ հողամասի վրա կառուցվել է շենք դտ 821 կտ 527,211, 525 և այլ,
և վաճառվել է դտ 111 կտ 821, դտ 221 կտ 611,252 :
Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պիտի տալ կանոնադրական կապիտալի նվազեցման մասով:բայց կանոնադրական կապիտալը չի նվազել,այլ ավելացել է է եթե կառուցումը պարտքով չի իրականացվել,
Շնորհակալություն Տիգրան ջան, բայց այսպիսի հարց ինչի համարէ վաճառվել է դտ 111 կտ 821 ձևակերպումը, մի գուցե դտ 821 կտ 115, քանի որ հողի վրա ենք կառուցել և հողի արժեքը ներառվում է ծենքի ինքնարժեքում
գրել եք նոր կառուցված շենքը վաճառվել է դտ 111 կտ 821 ձևակերպումը,իսկ հողամասը արդեն շենքի հետ վաճառել եք,այդ դեպքում հողամասի վաճառքը շենքի հետ կլինի դտ 263 կտ 115,
Եթե կազմակերպությունը գնել է հող,դիմելէ կառուցապատողին շենք կառուցելու համար,արդյոք ճիշտ է հետևյալ ձևակերպումնեը
դտ 115 կտ 2521
դտ 821 կտ 527 5213
դտ 821 կտ 115
դտ 111 կտ 821 խնդրում եմ տալ պարզաբանում