Ելենա․
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց։ ՍՊԸ ունի հաշվարկային հաշիվ և հիմա ստացել է բիզնես քարտ։ Հնարավո՞ր է դրամարկղից գումարի մուտք անել բիզնես քարտի հաշվարկային հաշվին, թե՞ սկզբից հարկավոր է մուտքագրել ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին և այնտեղից փոխանցել բիզնես քարտի հաշվին։ Կանխավ շնորհակալ եմ։
Այո, կարող եք դրամարկղից գումար մուտք անել բիզնես քարտի բանկային հաշվին։
Շնորհակալ եմ։ Օրենսդրության հղում կարա՞ք տալ։
Դա կազմակերպության համար երկրորդ բանկային հաշվի հաշիվ է,ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից էլ կարող եք փոխանցել բիզնես քարտի հաշվին։
Շնորհակալություն։
Հարգելի Ելենա, միանշանակ կարող եք։