Կարինե.
Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք դա չի համարվի հանգստյան օրերին աշխատողներին աշխատանքի ներգրավելու արգելք։ Տեղեկացնեմ նաև, որ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը չի անցնում շաբաթվա ընթացքում 48 ժամը:
Կարող եք սահմանել թե հնգօրյա, և թե վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը շաբաթվա ընթացքում չգերազանցելով 40 ժամը, աշխատանքային ժամերի սահմանումը հստակեցնել աշխատանքային պայմանագրով։
շնորհակալ եմ
Իհարկե կարող եք,նայած թե որ աշխատողի հետ ինչպիսի աշխատանքային պայմանագիր կկնքեք:Լավ կլինի որ աշխատաժամանակի տևողությունը չանցնի շաբաթվա ընթացքում 40 ժամից:
շնորհակալ եմ
այո կարող եք որոշ աշխատողների համար սահմանել հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթ,
շնորհակալ եմ
Հարգելի Կարինե, Ձեր ասած տարբերակները կարող եք կարգավորել աշխատանքային պայմանագրով: Միայն թե արձակուրադայինի հաշվարկման ժամանակ ուշադիր եղեք։
Որ խնդրեմ կհստակեցնեք արձակուրադայինի հաշվարկման ժամանակ կոնկրետ ինչի՞ն ուշադիր լինեմ։
Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողին տրամադրվում է նվազագույնը 24 օր արձակուրդ, իսկ արձակուրդայինի հաշվարկման համար հիմք համարվող աշխատողի միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
շնորհակալ եմ շատ