Անուշ.
Բարև ձեզ։ Կասեք՝ աշխատողը 2018թ. մայիսից աշխատում է մանկապարտեզում, և 2022թ. հոկտեմբերից ամենամյա արձակուրդի մեջ է՝ 25 օր, և արձակուրդից հետո ուզում է ազատվել աշխատանքից։ Իրավունք ունե՞նք ազատել, թե՞ պիտի հետ գանձում անենք արձակուրդայինից։ Ասում են, որ նրան չի հասնում արձակուրդ, եթե ուզենա հիմա ազատվել։
Արձակուրդի ժամանակաընթացքում չեք կարող ազատել աշխատանքից, կարող եք ազատել արձակուրդը ավարտվելուց հետո հաջորդող աշխատանքային օրվանից, օրենքով սահմանված կարգով, հիմքերով, վերջնահաշվարկ անելու համար պետք է վերանայեք ընդունված օրվանից առ ազատումը քանի արձակուրդ է գնացել և բաց թողել ըստ այդմ էլ կատարեք վերջնահաշվարկ
Հարգելի Հերմինե , իսկ եթե նա բոլոր տարիներինը գնացել է, իսկ այս տարի վերցրել հոկտեմբերին և լրանում է նոյեմբերի 21-ին, և ուզում է ազատվել ամիս 21-իվ, հաշվապահը ասում է պիտի հետ գաձում արվի 51000 դրամ, իրավունք ունի՞ նա։
Արձակուրդից հետո կարող եք ազատել աշխատանքից։ Ամեն ասող թող իր ասածը հիմնավորի, իրեն արձակուրդ հասնում է, վերջնահաշվարկով ճշտեք կա գումար պահելու թե ոչ:
Բարև Ձեզ: Մեկ հարց տամ Ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 21.12.2012թ.-ին ու ամեն տարի արձակուրդ է գնացել, այս տարի արձակուրդ է գնացել մարտ-ապրիլ ամիսներին ու աշխատանքից դուրս է եկել, կասե՞ք տվյալ դեպքում վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ: Եվ կարո՞ղ է նրանից գումար պետք է հետ գանձվի, և եթե գանձվում է, ապա քանի՞ ամսվա