Հայարփի.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս վարել հաշվառումը ժամավճարով վարձատրվող դասապատրաստողների, եթե ընդունվելուց կնքվում է աշխատանքային պայմանագիր և շաբաթական ժամ ֆիքսվում և նույն ժամը նշվում 79 ձև հայտի մեջ, սակայն ամեն ամիս տարբեր լինում։ Արդյո՞ք սահմանվում է արտաժամյա, եթե տարբերվում է պայմանագրի գրաֆիկից։ Ինչպե՞ս կարգավորել որպեսզի ճիշտ լինի։ Շնորհակալություն
Դրա համար ժամեր ֆիքսել պետք չէր, ամսվա օրերը տարբեր են, ու կան ամիսներ որ չեն պարապելու, առանձին տաբելի ձևով ժամերի հաշվառում վարեք։
Իսկ չէ որ ի սկզբանե 79 ձևում՝ ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական ժամի դաշտը պարտադիր է, դա ինչպե՞ս անել։
Միայն տաբելը բավարա՞ր հիմք է այդ շեղումների համար։
79 ձևին ձեռք մի տվեք,լրացուցիչ վճարումները արտացոլեք եկամտայինի հաշվարկով, նկատի ունեմ առանձին տաբելի ձևով ժամերի հաշվառումը այդ դասերի վարեք, որ հիմնական վարձատրության հետ կապակցեք,
Շնորհակալ եմ շատ
Իսկ կարող եք ասել, 79 Ձև ում շաբաթական դաշտը կարո՞ղ ենք մոտավոր նշել, քանի որ չգիտենք որ շաբաթը ինչքան կաշխատեն։Նախապես շնորհակալ եմ