Գոհար.
Հաշվապահներ ջան, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Երեխայի խնամքի արձակուրդից մայրը վերադարձել է աշխատանքի: Երեխայի 2 տարին լրացել է օգոստոսի 19-ին, աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից: Հոկտեմբեր ամսվա մեջ արդեն ունի 8 օրվա բյուլետեն: Ի՞նչ միջինով է հաշվարկվում բյուլետենը: Ամսական աշխատավարձը 60 000 դրամ է: Շնորհակալություն:
Միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: