Տաթև․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է J62.09.0 դասակարգչով, բայց իրական գործունեությունը մարքետինգի դասընթացն է: 14.10.22-ին ծանուցում է ստացվել ictstat.am -ից առ այն մասին, որ պետք է գրանցվել և ՀՀ ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնել նախորդ ամսվա գործունեության մասին:
Հարց 1 . Ի՞նչ հաշվետվություն ներկայացնել, եթե զուտ մարքետինգի դասընթաց է իրականացնում ՍՊԸ-ն:
Հարց 2. Հնարավո՞ր է դասակարգիչը փոխել ՀՀ ՊԵԿ -ում և ինչպե՞ս:
ՍՊԸ-ն գրանցվել է օգոստոսի 17-ին, իսկ գործել է սեպտեմբերի 12-ից:
1պատասխանեք ծանուցմանը որ այլ գործունեություն եք իրականացնում,2 այո հնարավոր է, եթե շրջհարկով եք գործում հաշվարկի ներքևում նշվում է գործունեությունը,ամրագրեք դասընթացների գործունեությունը,
Եթե միկրոյի դաշտում է աշխատում , հնարավոր չէ՞ փոխել դասակարգիչը
Եթե հարկայինով ապա արդեն գրել եմ վերևում, իսկ պետռեգիստրով ամրագրվածը ձեզ չի խանգարում նաև այլ գործունեություն էլ իրականացնել։
Դիմեք պետռեգիստր ձեզ կհուշեն ինչ անեք։