Լիան.
Սեպտեմբեր ամսվա մեջ ձևակերպել են արձակուրդ 10 օր, բայց չի վճարվել գումարը։ Այժմ աշխատած օրերի հետ միասին վարձատրելու են հոկտեմբերին։ Ըստ իրենց տրամադրած հաշվարկի ենթակա է վճարման 211 250 դրամ, սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում այդ թիվը։ Սեպտեմբերն ունի 21 աշխատանաքյին օր, միջին աշխատավարձս 2 500 000 դրամ է։ ՏՏ ոլորտի հավաստագրով աշխատող կազմակերպություն է, աշխատանքը՝ 5-օրյա գրաֆիկով է։ Խնդրում եմ օգնեք հասկանալ, ճի՞շտ է հաշված, թե՞ ոչ, և ինչպե՞ս են ստացել այդ թիվը։
Պետք է հասկանալ սա արձակուրդի գումարն է թե աշխատավարձի հետ միասին կազմող գումարն է, եթե արձակուրդայինն է, պետք է ընդհանուր գումարը բաժանեք 12, հետո 21-ի. օրականը բազմապատկեք արձակուրդայինի օրերի քանակով։
Հերմինե ջան, ես գիտեմ ինչպես են հաշվում, բայց ստացվող թիվը չի համապատսխանում նշված թվին
արձակուրդի գումարը պետք է արդեն վճարած լինեին,իսկ քանի որ ՏՏ ոլորտի հավաստագրով աշխատող կազմակերպություն է,եկամտային հարկի պահումը 10 տոկոս պետք է կազմի 21-ի փոխարեն,սոցվճարը ու դրոշմանիշայինը ըստ իրենց համապատասխան սանդղակների,