Անահիտ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը վարձակալած շենքում, որում պիտի գործունեություն իրականացնի, կատարել է էլեկտրականության մոնտաժում, ապահովիչների գեներատորների լեդ լույսերի տեղադրում, մալուխային լարերի ձեռքբերում։ Այս թվարկածներս պետք է ձևակերպե՞լ որպես հիմնական միջոց, թե՞ շենքի վերակառուցում։
Ինձ թվում է դրանք վերանորոգման աշխատանքներ են,որի համար կազմեք զեկուցագիր և ակտ,նշեք ինչ քանակի և ինչ ապրանքներ եք օգտագործել, և տարեք ծախսերով:/Իհարկե, եթե մալուխի,կամ մեկ լամպի արժեքը միչև 50 00 դրամ է:/
Ամբողջի արժեքը միասին շատ է և գերազանցում է 50,000 դրամը, բայց առանձին վերցված մի քանի նյութեր կան,որոնց արժեքը 50,000-ից փոքր է:
Դրանք վերանորոգման ծախսեր են, որոնք փոխհամաձայնեցված պետք է կատարվեն վարձատուի հետ ու վարձավճարի հաշվարկի ժամանակ հաշվի առնվեն, նյութերի ու աշխատանքների կատարման ծախեր են դրանք։
Այսինքն արդեն նայեմ եթե դրանք ամբողջությամբ վերցված մեկ արժեքով կապիտալ ծախս են համարվում այդ արժքով մաշվածություն հաշվեմ, եթե կապիտալ չեն մնան որպես վերանորոգման ծախսեր:
դրանք վերանորոգման ծախսեր են,իսկ կապիտալ ծախս ելնելով գումարից արդեն շենքի սեփականատերը պետք է հաշվառի:
Վարձակալության պայմանագրով նշված է, որ վարձակալն է կատարում վերանորոգումը, բայց պայմանագրում շենքի համար որևէ սկզբնական կամ հաշվեկշռային արժեք չկա նշված։ Կապիտալ կամ ընթացիկ ծախս դասակարգելու համար ճշտենք այդ շենքի կադաստրայի՞ն արժեքը։