Դրամարկղի գույքագրում

Էլինա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի գանձապահի արձակուրդ գնալուց արդյո՞ք պետք է կատարել դրամարկղի գույքագրում, և արդյո՞ք պետք է լրացուցիչ վճարել փոխարինողին։ Խնդրում եմ թողնել օրենքի հղում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

գույքագրումը կարող եք կատարել կամավոր,իսկ փոխարինողին վճարելը դա ներկազմակերպական հարց է,

Գայանե

ՍՊԸ-ի գանձապահի արձակուրդ գնալուց ճիշտ է կազմել հրաման և կատարել դրամարկղի գույքագրում:

Էլինա

Գայանե ջան շնորհակալ եմ պատասխանի համար, եթե կա հասատված օրինակելի ձև խնդրում եմ գրեք որն է

Գայանե

Հասատված օրինակելի ձև պարտադիր չէ՝ պարզապես հրաման գրեք սպը-ի տնօրենի անունից գույքագրման վերաբերյալ՝ նշելով հանձնաժողովի նախագահը, կազմը, գույքագրման օրը: Առանձին հրաման էլ տվեք փոխարինողին լրացուցիչ վճարի վերաբերյալ:

Knarik

Իհարկե պետք է կատարել դրամարկղի գույքագրում,գնալուց էլ, գալուց էլ..Այո պետք է լրացուցիչ վճարել փոխարինողին,և այս ամենը պետք է լինի ըստ հրամանի:

Էլինա

Քնարիկ ջան շնորհակալ եմ պատասխանի համար, եթե կա հասատտված օրինակելի ձև խնդրում եմ գրեք որն է