Արտակ.
Բարև Ձեզ: Կասեք՝ ի՞նչ և ո՞նց պեք է անեմ Ա/Ձ հաշվետվություն տալու համար։ Միկրոձեռնարկություն է՝ գրանցված, կատարում եմ սպասարկման ծառայություններ, աշխատողներ չունեմ, հիմա չգիտեմ ոնց պետք է անեմ, որպեսզի սանկցիաների տակ չընկնեմ հարկայինի կողմից։ 🙂
Եթե ԱՁ-ն գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը(ձև 257) տվել եք և աշխատողներ չունեք, ապա այս տարի այլևս հաշվետվություն չունեք ներկայացնելու: Մեկ էլ կներկայացնեք հաշվետվություն հաջորդ տարվա մինչև փետրվարի 1-ը(ձև 256) և մինչև փետրվարի 20-ը(ձև 257):
Կարո՞ղ էք հեռախոսահամար տրամադրել։
Բարև Ձեզ: Ներեցեք, ստացվու՞մ է, որ եթե այժմ ինքս գրանցվեմ որպես միկրո ԱՁ, հայտն ուղարկեմ, այլևս այս տարվա համար որևէ տեսակի հաշվետվություն չե՞մ ունենա անելու: Եվ եթե վաճառքի համար օգտագործվելու է էլեկտրոնային փոխանցման եղանակը, նաև ՀԴՄ-ի կարիք չկա՞: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենաք,հաշվետվությունների ծրագրի կոդերը, որ կարողանաք ներկայացնել,
Տիգրան ջան, իսկ կահույքի արտադրությամբ զբաղվող Ա/ձ կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։
Եթե սպասարկման ծառայությունների դիմաց գումարները ստանում եք կանխիկ, ապա անպայման պետք է ունենաք գրանցված ՀԴՄ:
Ունեմ հդմ, ուղղակի ինձ հիմա հաշվապահ է պետք որ այս տարի եթե հաշվետվություն կա տալու դա տա և մյուս տարվա համար ձև 256,257
Կարո՞ղ եք հեռախոսահամար կամ mail տրամադրել:
091806050