Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. ծառայությունների ոլորտի ընկերություն է, աշխատում ենք շրջհարկով, սակայն կանխատեսում եմ հոկտեմբեր ամսից անցնել ԱԱՀ համակարգ: Ծառայությունների մատուցման նպատակով կատարում ենք ձեռքբերումներ՝ նյութեր, վառելիք և այլն, որոնց ԱԱՀ-ն ներառել եմ ինքնարժեքի մեջ և ծախսագրել: Հիմա ունենք նյութական արժեքների մնացորդ: ԱԱՀ դաշտ անցնելու հետո այդ մնացորդ նյութական արժեքների ԱԱՀ-ն չե՞մ կարող հաշվանցել: Օրենքի ո՞ր հոդվածը նայեմ այս իրավիճակի հետ կապված:
նայեք ՀՕ 264 հոդվածը Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգին անցումը
ԱԱՀ դաշտ անցնելուց հետո այդ մնացորդ նյութական արժեքների ԱԱՀ-ի հետ կապված կարող եք կարդալ ՀՕ 264 հոդվածը: