Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե բաժնի պետը գնում է ամենամյա արձակուրդի, իսկ նրա փոխարինողը, անձնական խնդիրներից ելնելով, անհապաղ մեկնում է արձակուրդի: Բաժնի պետին հե՞տ են կանչում ամենամյա արձակուրդից, թե՞ պարտականությունները վերապահում են մեկ այլ աշխատողի, հաշվի առնելով, որ բաժնում չկա ուրիշ աշխատող: Կարո՞ղ ենք պարտականությունները վերապահել մյուս բաժնի աշխատողին և, եթե հետ ենք կանչում՝ հաշվարկի տեղեկագրում ո՞նց ենք օրերը նշում: Կանխավ շնորհակալություն:
Բաժնի պետին հետ են կանչում ամենամյա արձակուրդից, եթե այլ աշխատող չկա,կամ պարտականությունները վերապահում են մեկ այլ աշխատողի, հաշվի առնելով, որ բաժնում չկա ուրիշ աշխատող: եթե հետ եք կանչում՝ հաշվարկի տեղեկագրում օրերը նշում եք սովորական կարգով: ոնց որ պետական համակարգի բաժնի մասին է ձեր դեպքը:
Այսինքն՝ նշում ենք Ա-արձակուրդ, թե՞ 8 ժամ։
8 ժամ։
Բայց հետո, որ վերցնեմ արձակուրդային օրերը այն վարձատրվելու է որպես արձակուրդայի՞ն և տեղեկագրում նշելու՞ եմ Ա:
Այո։
Շնորհակալ եմ
Նախ հետ կանչելու ժամանակ պետք է հաշվի առնել աշխատողի համաձայնությունը, եթե այլ թեկնածու չկա կարող եք մյուս բաժնի աշխատողին վերապահել, տեղեկագրում նշում ենք որքան օր է եղել արձակուրդում որքան օր աշխատանքի։
Շնորհակալություն