Ապրանքի առաքման հաշիվ-վավերագրեր

Մայա.

Բարև Ձեզ: Աշխատում եմ շրջհարկով: Դուրս եմ գրում նաև ապրանքի առաքման հաշիվ-վավերագրեր: Ասացեք խնդրեմ՝ պարտադի՞ր պայման է արդյոք առաքող մեքենայի տվյալների նշումը դուրս գրվող փաստաթղթի վրա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե մեքենան ձերն է կամ վարձակալությամբ այո, նշեք։

Մայա

Շնորհակալություն Տիգրան արձագանքի համար: Մանրամասնեմ իրավիճակը՝ Ա/Ձ եմ և եթե առաքող մեքենայի  1.տարբերակ սեփականատերը ես եմ, ապա ինքս ինձ հետ պետք է վարձակալության պայմանագիր կնքե՞մ ու հարկվե՞մ  2.տարբերակ սեփականատերը աղջիկս է՝ պետք է իր հետ վարձակալության պայմանագիր կնքե՞մ ու հարկե՞մ: Աղջիկս ապրում է ինձ հետ և ունի իր առանձին Ա/Ձ-ն, կարող է արդյո՞ք այս դեպքում երկու Ա/Ձ-ները դիտվեն փոխկապակցված:

Tigran

1.տարբերակ սեփականատերը ես եմ, ապա ինքս ինձ հետ պետք է վարձակալության պայմանագիր կնքե՞մ ու հարկվե՞մ, կարիք չկա պայմանագրի,  
2.տարբերակ սեփականատերը աղջիկս է՝ պետք է իր հետ վարձակալության պայմանագիր կնքե՞մ ու հարկե՞մ: Աղջիկս ապրում է ինձ հետ և ունի իր առանձին Ա/Ձ-ն, կարող է արդյո՞ք այս դեպքում երկու Ա/Ձ-ները դիտվեն փոխկապակցված: այո կդիտվեն փոխկապակցված, պայմանագիր կնքելու նպատակը ծախսերը ներկայացնելն է,