Արտյոմ.
Բարև ձեզ։ Ընկերությունը աշխատողի աշխատավարձը փոխանցել է Իդրամի աշխատողի էլ․ դրամապանակին՝ ստացող դաշտում նշել է՝ Իդրամ ՍՊԸ, նպատակ դաշտում տվյալ աշխատողի անուն, ազգանունը ստացման հիմքը, այսինքն՝ աշխատավարձ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս կդիտարկվի այս փոխանցումը՝ որպես աշխատավա՞րձ, թե՞ ՍՊԸ-ին տրված գումար ինչ որ ծառայության համար։
Նորմալ է,որպես աշխատավարձ, խնդիր չունեք, փոխանցել եք շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին:
անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը)։
Շատ շնորհակալ եմ
Իհարկե, այս փոխանցումը կդիտարկվի որպես աշխատավարձ: