Ալվարդ.
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք ՀՀ Վարչապետի 919Լ որոշման՝ 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին, որտեղ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի աշխատակիցների եկամտային հարկը ցանկանում են բերել ընդհանուր հարկման դաշտ: Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը, ես դեմ եմ և կարծում եմ դրանով ավելի են բարդացնում փոքր բիզնեսի աշխատանքը: Դա կհանգեցնի նրան, որ շատերը նորից թաքնված աշխատողներ կպահեն կամ էլ բոլոր աշխատողներին որպես Ա/Ձ կգրանցեն: Իսկ եկամտային հարկը բյուջե կգնա ոչ թե ամսական կտրվածքով, այլ տարեկան կտրվածքով՝ 60 000 դրամ:
Միկրոյի համակարգի ներդրումը էն գլխից արդեն վիճահարույց է եղել, հիմքում էժանագին պոպուլիզմն է եղել, սա երկար քննարկման հարց է ու այստեղ էտքան քննարկումը հարմար չի, որ ասում եք թաքնված աշխատողներ պահելու մասին,ապա անկանխիկի օրենքի պատճառով էլ դա կլինի,իսկ որ ԱՁ-ի աշխ ստաժը միկրոյի դեպքում չի համարվում ստաժ,դա հեչ, տնտեսական գործունեության տեսակների անհստակությունները խնդիր է մինչև հիմա, իսկ երբևէ հաշվել եք հարկման բեռը աշխատող-ԱՁ-ինքնազբաղված որ դեպքում ինչքան է, իսկ պետական ֆինանսների կառավարումը ոնց եք պատկերացնում, պետական պարտքից տեղյակ եք որ միկրոն նման պայմաններում սխալ էր, միկրոն պետք է միայն սահմանամերձ բնակավայրերում գործի ու հստակ գործունեություններով, այլ տեղերում կիրառելը սխալ է, հարկման համակարգը պետք է համապատասխանի երկրի զարգացման նպատակներին համահունչ,կոորդինացիայի մեջ, դուք գրագետ կառավարում տեսնում եք, գրագետ կառավարման համար փորձառու ու գրագետների պետք է տեսնեք հանրային ասպարեզզում, իսկի էն ընդդիմադիր կոչվածները դրա մասին ոչ խոսում են, ոչ էլ ուզում են պատկերացնել դա ինչ է, ոչ էլ գիտեն,որ կողմից ինչ եք ակնկալում, ումից։