Տիգրան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ եթե ներկրել եմ ապրանք Ա/Ձ-ով՝ միկրո, և վաճառել եմ առանց ֆակտուրա և հդմ, ինչքա՞ն տուգանք է հասնում և ո՞նց կարելի է կարգավորել այդ հարցը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ եթե ներկրել եմ ապրանք Ա/Ձ-ով՝ միկրո, և վաճառել եմ առանց ֆակտուրա և հդմ, ինչքա՞ն տուգանք է հասնում և ո՞նց կարելի է կարգավորել այդ հարցը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե վաճառել եք առանց ֆակտուրա, 1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից.
եթե վաճառել եք առանց հդմ, Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
Իսկ վաճառքը իրականացվել է կանխիկ/անկանխիկ ու երբ, միկրոյի համակարգում գործելը չի ազատում ֆակտուրա կամ ՀԴՄ դուրս գրելու պահանջից, իսկ դա մարզում է,քանի որ Երևանում առևտրով զբաղվել միկրոյի սուբյեկտը չի կարող։
Շնորհակալություն պատասխանի համար։
Այսինքն մարզում միկրոձեռնարկատերը կարո՞ղ է ֆակտուրայով իր վրայից հանի, վաճառի այլ ԱՁ-ի։
Առևտուր միկրոյով կարելի է Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ եթե այն առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում չի իրականացվում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը:Մարզում միկրոձեռնարկատերը կարող է ֆակտուրայով վաճառի այլ ԱՁ-ի,սակայն այդ գործարքից հետո կընկնի շրջհարկի դաշտ: