Սոնա.
Հարգելի գործընկերներ, ողջույն։ Խնդրում եմ տեղեկացնել, եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի մեջ և կրկին ֆիզարձակուրդ է գնում, այդ պարագայում հարկայինի ծրագրում առաջին երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո է անհրաժեշտ մուտքագրել երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, թե՞ միաժամանակ պետք է մուտք անել, թե՞ առաջին երեխայի մինչև 2 տարեկանը չլրացած լինելով հանդերձ նշել ավարտ այն ամսաթիվը, որով սկսվում է 2֊րդ երեխայի խնամքը։ Կանխավ շնորհակալ եմ։
Առաջինը թողնում եք ինչպես որ կա գրանցած, երկրորդը մուտքագրում եք համապատասխան ժամկետներով։
Հարգելի Հերմինե համակարգը թույլ չի տալիս թողնել ինչպես կա, 1-ինի ավարտի ժամկետը չպետք է գերազանցի 2-րդի սկսման ժամկետին, պետք է մեկը մյուսի շարունակություն լինի։
Հարգելի Սոնա միաժամանակ պետք է մուտք անել, առաջին երեխայի համար նշել ավարտ այն ամսաթիվը, որով սկսվում է 2֊րդ երեխայի խնամքը։
Հարգելի Արման,
Շնորհակալություն արձագանքի համար։ Օրինակ երեխան ծնվել է 24.01.2021թ. 2 տարին խնամքի ավարտվում է 24.01.2023թ., 2֊րդ երեխան ծնվել է օրինակ 01.02.2022թ. ու ըստ անաշխ. թերթիկի հղիության և ծննդաբերության արձակուրդն ավարտվում է 14.02.2022, ենթադրաբար խնամքը պետք է մուտքագրել հարկայինի ծրագիր 15.02.2022թ., այդ դեպքում առաջին երեխայի խնամքի ավարտ, եթե նշենք 14.02.2022 չի նշանակի, որ աշխատակիցը ֆինանսապես տուժում է, քանի որ առաջին երեխայի 2 տարեկանը չլրացած մուտք ենք անում 2֊րդ երեխայինը։
Զուտ պայմանական օրինակ եմ ներկայացնում, որ ավելի բովանդակալից լինի։
Չէ ֆինանսապես չի տուժում, շարունակելու է ստանալ մինչև երեխայի 2 տարեկանը, այդ հարցը կարգավորված է նման դեպքերում։ Համակարգը այս ձևաչափով է աշխատում՝ ծրագրային կարգավորումն այդպես է տեղադրված
Առաջին երեխայի մինչև 2 տարեկանը չլրացած լինելով հանդերձ նշել ավարտ այն ամսաթիվը, որով սկսվում է 2֊րդ երեխայի խնամքը։
Առաջինի հաշվով ավարտ նշել ու նոր գրանցումով նշել երկրորդ խնամքի արձակուրդի ժամկետը։