Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։
Նախ եթե տեղափոխում եք արձակուրդը, ապա հրաման կազմեք ըստ ԱՕ 167 հոդվածի, արձակուրդի վճարումը պետք է ներկայացնեք հուլիսի հաշվարկով, ֆիզինը օգոստոսի։
Տիգրան արձակուրդը հաշվեգրման սկզվունքով է ամեն ամսվա բաժին ընկնողը ըստ ամիսների պետք է ցույց տալ ։ Հրաման տվել ենք հարցս այն մասին է որ ֆիզի պատճառով տեղափոխված օրերի համար արդեն վճարված գումարը օգոստոսին պետք է ցույց տամ թե երբ տեղափոխել եմ ասենք դեկտոմվեր այդ անսին
Այո, ամեն ամսվա բաժին ընկնող արձակուրդը ըստ ամիսների պետք է ցույց տաք։ արդեն վճարված գումարը օգոստոսին պետք է ցույց տաք, քանի որ դրա պահումները հիմա կատարել եք:
Տիգրան, իսկ կարո՞ղ եմ ֆիզի պատճառով չօգտագործած օրերը անմիջապես տալ ֆիզի ավարտից հետո, ասենք պետք է ներկայանա ֆեկտեմբերի 26ին 26ից 14օր հաշվել արձակուրդի օրերը և ներկայանա հունվարին։
Այո, կարող եք։